12:10 - Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»         11:52 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից      11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից    

11 սեպ 2017 18:10

ՀՀ-ում սպիդը բուժվում է, այսինքն՝ սպիդով հիվանդներն առողջանո՞ւմ են. Նիկոլ Փաշինյանը՝ փոխնախարարին

 
«Այս օրենքի այս դրույթն ընդունվել է այն ժամանակներում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աշխարհը շուտով ցնցվելու է, որովհետև Հայաստանում գտնվել  է սպիդի բուժումը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին. «Ի վերջո, «Արմենիկումը» ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը բուժո՞ւմ է, թե՞ չի բուժում: Այսինքն՝ հիմա կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը բուժվում է, եթե՝ այո, քանի՞ մարդ է բուժվել ՀՀ-ում»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ «Արմենիկումը» հզոր իմունոստիմուլյատոր պրեպարատ է, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար օգտագործում են իմունոստիմուլյատորներ, ուստի «Արմենիկումը»՝ որպես ոչ հիմնական պրեպարատ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման ժամանակ օգտագործվում է. «Այո, Հայաստանում բուժվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այսօր Հայաստանում գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, որը նաև պետական հաստատություն է: Առողջապահության նախարարությունը Գլոբալ հիմնադրամի հաշվին արդեն երկար տարիներ իրականացնում է ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման նպատակով: 1982 դիսպանսեր հիվանդներից 1359-ը այն հիվանդներն են, որոնք պարբերաբար բուժման կուրսեր են անցնում և դեղորայքներ ստանում այս նպատակով, որոնցից 26-ը երեխաներ են»:
Ն. Փաշինյանը փորձեց ճշտել. «Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ ՀՀ-ում սպիդը բուժվում է, այսինքն՝ սպիդով հիվանդներն առողջանո՞ւմ են»:
«Ես չասացի, որ բուժվել են, ասացի, որ բուժվում են, 1359-ը պարբերաբար ստանում են դեղ-դեղորայք այդ հիվանդության համար»,- ի պատասխան՝ ասաց փոխնախարարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր