«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

27 հուն 2016 16:05

Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
2016 թվականի հունիսի 18-ին Լ.Խշոյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի հունիսի 3-ին բժշկական կենտրոնում ծննդաբերել է  տղա երեխա, ով մեկ օր անց` հունիսի 4-ին, նույն բժշկական կենտրոնում մահացել է:  
Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:
Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր