10:28 - Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»         10:18 - Խտրականություն.ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ. «Փաստ»      10:03 - Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմ սկսել.դրանք փուչիկներ են, նրանք հասկացել են, որ ուժային սցենարը չի հաջողվում.«168 ժամ»    

12 սեպ 2017 12:45

Հայաստանից քաղաքական ապաստան հայցող չկա.Տեսանյութ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկություն չունի, թե ՀՀ քանի քաղաքացի է քաղաքական ապաստան ստանալու համար դիմել ԵՄ երկրներին:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, փոխնախարարը նշեց, որ ինքը կարող է ավելի ուշ այդ տեղեկատվությունը փոխանցել:
«Իսկ քանի՞ անձ է դիմել Հայաստանին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ դեռեւս ոչ ոք Հայաստանին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով չի դիմել: Այս հարցը, պարզվեց, հետաքրքրում էր նաեւ Արարատ Զուրաբյանին:
«Ուզում էի հասկանալ՝ արդյոք կա՞ այնքան խելացի մարդ, որ Հայաստանից քաղաքական ապաստան է ուզում, նման նախադեպ չի եղել փաստորեն»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:
Տեսանյութը՝ 1in.am-ի

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր