Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա          Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի       Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին    

12 սեպ 2017 17:40

6 տեսակի կին․ ո՞րն եք դուք

  6 տեսակի կին․ ո՞րն եք դուք
Վեդական աղբյուրներում նկարագրված են 7 տեսակի կին: Նրանք տարբերվում են պահվածքով, բնավորության գծերով, մտերիմների հանդեպ վերաբերմունքով: Առաջ համարվում էր, որ հենց այս չափանիշներով պետք է ընտրել հարսնացու:
Սակայն այս դեպքում մենք այլ մոտեցում կցուցաբերենք՝ ինչպե՞ս կարելի է փոխել «կնոջ տեսակը», որպեսզի հարաբերությունները զարգանան դրական ուղղությամբ և ուրախացնեն ամուսիններին: Այլ խոսքերով, իմացեք ինչպիսի կին չի կարելի լինել.
Կին-տիրուհի
Կին՝ ղեկավարի դիրքում: Տանը նա հրամայում և տնօրինում է, սպասում է, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եվ ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ անի նրա փոխարեն: Նա չի անում տնային գործերը և հաճախ նրա տանը մաքուր չէ: Ուտելիք նույնպես չկա: Այդպիսի կինը շատ ծույլ է, շատ ժամանակ հատկացնում է իրեն, զբաղվում է միայն իրենով՝ ի հաշիվ տնային հարմարավետության: Նա սիրում է բոլորին քննարկել, գնահատել, դատել: Գլխավոր մարդը, ում նա մշտապես գնահատում և քննադատում է իր ամուսինն է: Նա սիրում է բողոքել նրանից: Այդպիսի կնոջ հետ ամուսինը երբեք հաջողության չի հասնի:
Կին-գող
Կին, ով չի աջակցում ամուսնուն, նրա գաղափարներն անմիտ է համարում, մտածում է միայն իր մասին: Նա համարում է, որ ամուսինն առաջին հերթին պետք է մտածի իր մասին: Նա չի հարգում ամուսնու աշխատանքը, զբաղմունքը, մշտապես քննադատում է նրան, սակայն պատճառը հետևյալն է․ «Ես ցանկանում եմ հարևանի նման ունենալ»: Նա միշտ իրեն համեմատում է ուրիշների հետ, ամեն կերպ շեշտը դնելով դրա վրա:
Այդպիսի կինը սիրում է ցուցադրել իր առավելությունն ամուսնու հանդեպ, նրան ցուցումներ տալով և ցույց տալով, թե որքան լավ է նա լսում:
Ուտելիքից նա պատրաստում է այն, ինչ ինքն է սիրում, նույնիսկ իմանալով, որ ամուսինը դա չի ուտում: Նրան միշտ քիչ է ամուսնու վաստակած գումարը և նա միշտ ավելին է պահանջում: Ամբողջ գումարը նա ծախսում է իր վրա, իսկ ամուսինը մեկ տաբաթ ունի՝ բավական է:
Կին-մարդասպան
Ամենասարսափելի տեսակը՝ կին, ով չի հավատում ամուսնուն, ոչ մի բանի տեղ նրան չի դնում: Այդպիսի կանայք դավաճանում են ամուսիններին, թողնում նրանց ուրիշների համար, չեն հարգում նրանց և նրանց մեջ ոչ մի լավ բան չեն տեսնում:
Այդպիսի կինը չի սիրում ամուսնուն և նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, որ իր համար զգացմուքնները նշանակություն ունեն:
Կին-մայր
Այսպիսի հարաբերություններն ավելի չեզոք են, ամեն դեպքում, դրանք չեն քայքայում տղամարդուն, սակայն չեն էլ զարգացնում: Այդպիսի կինը միշտ հոգ է տանում ամուսնու մասին, կերակրում, հագցնում, սակայն այդ ամենը անում է մայրիկի դիրքից:
Ամբողջական վերահսկողություն, անհավատություն, որ ամուսինը կարող է որևէ բան ինքնուրույն անել: Նա լավն է, սակայն առանց մայրիկի օգնության չի կարող որևէ բան: Նա ամեն տեղ պաշտպանում է նրան, գնում հագուստ իր ճաշակով, որոշում որտեղ նա կարող է գնալ, որտեղ՝ ոչ: Նա պահում է եկամուտն ամուսնուց, փորձում է խնայել, լավ տնային տնտեսուհի է: Սակայն բոլոր որոշումներն ինքնուրույն է կայացնում և ամուսնու մասին խոսում է այնպես, կարծես իր մեծ երեխան լինի:
Այսպիսի կնոջ հետ տղամարդը դառնում է ինֆանտիլ և թույլ, սակայն նա գոնե տաք հագնված է, կուշտ և խնամված:
Կին-փոքր քույր
Այսպիսի հարաբերություններում արդեն շատ է ջերմությունը և հիացմունքը: Այսպիսի հարաբերություններում ամուսինը մեծ եղբոր նման է: Նա ուժեղ է, խելացի, լավագույնն է: Սակայն այդպիսի հարաբերություններում կինը չի կարողնում նրան բաց անել սիրտը, նա ավելի շատ պատրաստ է ժամերով լսել նրան՝ թաքցնելով իր զգացմունքները: Նա համեստ է: Շատ է հարգում ամուսնուն, հիանում նրանով: Սակայն այսպիսի հարաբերություններում չկա հավասար փոխադարձություն և տղամարդուն վաղ թե ուշ հոգնացնում է կույր հիացմունքը:
Կին-ընկեր
Լավ ամուսնության գերազանց սկիզբ: Ընկերությունը դա միշտ փոխադարձ հարգանք է, էներգիայի փոխանակում: Լավ ընկերոջը միշտ արժևորում են, փորձում օգնել: Ընկերության մեջ արդեն կա անշահամոլություն, գիտակցված անձնազոհություն, երբ միմյանց համար մենք պատրաստ ենք մի կողմ դնել մեր գործերը: Եվ մենք աջակցում ենք միմյանց դժվար պահերին, միասին ուրախանում, երբ ամեն ինչ ստացվում է:
Ընկերոջը ցանկություն է առաջանում կերակրել, ինչպես նա է ցանկանում, նրա համար փորձում ես անել լավագույնը, այստեղ կա փոխադարձություն, երբ ընկերներից յուրաքանչյուրը բացում է իր սիրտը անկեղծ և առանց շահի:
Ընկերները կարող են երբեմն վիճել, սակայն միշտ քննարկում են ինչը այնպես չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր