Տեսանյութ.ԵՄ դիտորդների գալը լարվածության կբերի, ՌԴ-ն կարող է ասել՝ կանչել եք, թող իրենք էլ անվտանգություն ապահովեն          Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»       Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը.«Հրապարակ»    

12 սեպ 2017 21:40

Հոգեբանության այս կանոնները կփոխեն ձեր կյանքը

 
Պրետֆելի էֆեկտ
Եթե դուք անկատար եք, մարդիկ ձեզ ավելի շատ կսիրեն: Երբ մենք ուզում ենք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել, ցուցադրում ենք մեր լավագույն կողմերը: Պարզվում է՝ իզուր. հետազոտողները նշում են, որ խոցելի եւ թույլ կողմերի ցուցադրությունը, հակառակը, բարձրացնում է այլոց կողմից մեր հանդեպ զգացմունքայնության մակարդակը: Պրոֆեսորը, որը լսարանի առջեւ ելույթի ժամանակ նկատելիորեն հուզվում է, ունկնդիրներին ավելի խելացի է թվում, քան առավելագույնս վստահ ելույթ ունեցողը: Առաջին հանդիպման ժամանակ ամաչելն ու հիմարություններ անելը պոտենցիալ զուգընկերոջը դուր գալու սստուգված, չնայած ոչ ակնհայտ միջոց է: Այս տեսությունը Պրետֆելի էֆեկտ անվանումն է ստացել եւ ստուգվել է Սթենֆորդի համալսարանի հոգեբանության փիլիսոփայության դոկտոր Էլիոթ Արոնսոնի կողմից: Մարդկանց ներկայությամբ սխալվելը ոչ միայն նորմալ է, այլեւ օգտակար: Ամեն դեպքում՝ մինչեւ այն ժամանակ, քանի դեռ ձեր սխալները լուրջ վնաս չեն հասցնում շրջապատին:
Պիգմալիոնի էֆեկտ
Մեծ ակնկալիքները մեծացնում են արտադրողականությունը: Այս ֆենոմենը ստուգել է հոգեբան Ռոբերտ Ռոզենտալը: Նա IQ թեստեր է անցկացրել դպրոցներում, իսկ հետո ուսուցիչներին մտածված կերպով հետազոտության սխալ արդյունքներ հաղորդել: Այն երեխաները, որոնց IQ-ն մյուսներից բարձր է եղել, ուսուցիչներին ներկայացված տվյալներում միջին արդյունք են ցուցադրել, իսկ միջին արդյունք ունեցողները՝ հակառակը: Արդյունքում այն աշակերտները, որոնց ուսուցիչներն ավելի խելացի են համարել, սկսել են իսկապես ավելի լավ սովորել: Պատճառն այն է, որ ուսուցիչներն այդ աշակերտներից ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել, եւ նրանց վրա գործադրվող ճնշումը ստիպել է նրանց ավելի լավ սովորել:
Ընտրության պարադոքս
Որքան շատ ընտրության հնարավորություն ունենք, այնքան դժգոհ ենք կայացրած որոշումից: Տրամաբանորեն թվում է, որ որքան շատ տարբերակ ունենք, այնքան լավ: Երբ կարիերայի զարգացման համար առաջարկները շատ են, մեզ թվում է, որ մենք անպայման լավ տարբերակ կգտնենք: Բայց հոգեբաններ Մարկ Լեպպերն ու Շինա Այենգարն ապացուցել են, որ այդպես չէ: Հետազոտողները փորձի ընթացքում սուպերմարկետ մտած գուրմանների մի խմբին առաջարկել են 6 տարբեր տեսակի ջեմերից մեկն ընտրել, մյուս խմբին՝ 24 տեսակից մեկը: Արդյունքները ցույց են տվել, որ 6 տարբերակից ընտրության հնարավորություն ունեցողների 30%-ը գոհ է եղել իր ընտրությունից: Իսկ այն խմբում, որի անդամներն ընտրելու 24 տարբերակ են ունեցել, գոհ են եղել միայն 3%-ը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր