Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը          Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան       Ադրբեջանական տանկերը հերթով խոցվում են, մարտերը շարունակվում են. Տեսանյութ    

13 սեպ 2017 12:00

Արգելի ջրամբարում գտել են ջրահեղձ եղած աղջկա մարմինը

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտնաբերվել է Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի տարածքում սեպտեմբերի 10-ին անհետ կորած աղջկա մարմինը:

Այսօր ժամը 07:55-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:06-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մարգարյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է նրա հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր