18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

13 սեպ 2017 12:53

Ո՞ր դեպքում «Ծառուկյան» դաշինքը կպահանջի կառավարության հրաժարականը.Տեսանյութ

 

«Ինչ կարծիք հնչեցրել է խմբակցության ղեկավարը, դա միանշանակ բոլորիս կարծիքն է: Պարոն Ծառուկյանը շատ հստակ ասել է, որ առնվազն երկու ոլորտում մենք մատնանշում ենք դրական տեղաշարժ՝ զբոսաշրջիկների թվաքանակ, անզեն աչքով տեսանելի է, որ մինիմում 25 տոկոսով աճել է զբոսաշրջիկների թվաքանակը, երկրորդը՝ վարկային տոկոսադրույքների առումով: Նորից եմ շեշտադրում անում՝ միևնույն է, երկրի զարգացման տեսլականը տեսնում ենք մեր ծրագրի 15 կետերի շրջանակներում: Մենք մեր ծրագրի տերն ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ իրենց 15 կետերից բաղկացած ծրագիրը հրատապ է, ճիշտ է, դրանք հրատապ իրականացում են պահանջում. «Հենց նաև Ծառուկյանի անձն է առավելապես պայմանավորված եղել նրանով, որ Հայաստան ներդրումներ գան: Հստակ դրա մասին ասվեց, թե որ երկրներից պետք է գումարներ գան, այսօր Հայաստանը ունի տարեկան 4-5 միլիարդ դոլարի ներդրումների կարիք, ինչն այսօր շատ քիչ է»,-ասաց Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ բաներ կան, որ անզեն աչքով տեսանելի են, բաներ էլ կան, որ տեսնում ենք, որ անբավարար են:

Նա նշեց, որ կառավարության տեմպերը չեն բավարարում, այլապես կլինեին տեսանելի փոփոխություններ:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ քաղաքականությունը ճշգրիտ ոլորտ է, որտեղ «եթե»-ներով չեն խոսում.«Հիմա նման օրակարգ չկա: Հենց այդ եթեն կդառնա չափելի ռեալություն, նոր այդ մասին կխսենք: Եթե այդպիսի օրակարգ չկա, ինչի՞ մասին խոսենք»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ 2012-ից իրենք իշխանության մաս չեն և հիմա բոլոր ձևերը գտնելու են, որ օրենսդրական գործունեության միջոցով նպաստող օրենքեր ընդունեն.«Իհարկե այսօր քաղաքական պատասխանատվության կրողը գործող իշխանությունն է, որը ստացել է 50+1, և այդպես էլ պետք է լինի, տրամաբանական է»,- ասաց նա:

Հարցին՝ եթե կառավարությունը կյանքի չկոչի 15 կետերը, կպահանջեք կառավարության փոփոխություն, Միքայել Մելքումյանը նշեց.«Եկեք սպասենք, արդյունքները տեսնենք ինչպիսին են, հիմա մենք անցումային փուլում ենք, սպասենք տարին վերջանա, արդյունքները կտեսնենք, բայց էլի եմ ասում, մենք հիմք ենք ընդունում մեր ծրագրերի իրականացումը»:

Անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու Ելք խմբակցության նախաձեռնությանը՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ քաղաքական գործընկերների ցանկացած առաջարկ քննարկելի է, բայց երբ հիմնավորումներ կլինեն, ռիսկերի գնահատում, այն ժամանակ դիրքորոշում կհայտնեն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր