20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

27 հուն 2016 14:30

Օր առաջ պետք է ազատվել քաղաքական դատապարտյալ ունեցող երկրի պիտակից. պատգամավորները Սեֆիլյանի ձերբակալության մասին

Այսօր՝ հունիսի 27-ին, մեկնարկել է ԱԺ-ի արտահերթ նիստը: Նիստի մեկնարկին Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալու վերաբերյալ հայտարարություններ արվեցին: 
«Հայաստանի շահերից է բխում օր առաջ հրաժարվել քաղբանտարկյալներ ունեցող երկրի պիտակից»,- անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կալանքին՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի խոսքով՝ «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է: 
«Սրա մասին կարող է վկայել այն փաստը, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ մեկ ու կես տարի առաջ հարուցված գործի նախաքննությունը չի ավարտվել, մինչդեռ, նախաքննություն որպես այդպիսին չի էլ իրականցվում: Իսկ հիմա երկրորդ քրեական գործն է հարուցվում: Ես դատապարտում եմ ՀՀ-ում շարունակող քաղաքական հետապնդումները: Օր առաջ պետք է ազատվել քաղաքական դատապարտյալ ունեցող երկրի պիտակից»,- ասաց Փաշինյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես դատապարտեց Սեֆիլյանի ձերբակալումը. «Երբ մարդկանց կողմից հայտարարվում է՝ պատրաստ են ազատագրել մեր հայրենիքը, դրանից հետո կալանավորվում են նրանք, դա նշանակում է՝ կալանավորում են մեր հայրենիքն ազատագրողներին»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր