20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

15 սեպ 2017 19:10

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքըԱրմավիրի մարզի Գեղագերտ գյուղի «Սևան» մարզական ակումբը, որը  հայտնի է իր լեգենդար ծանրամարտիկներով,  արդեն երկար տարիներ է ինչ՝ 1969 թվականին կառուցված  շենքը գտնվում է անմխիթար  վիճակում: Համայնքապետ  Սերգեյ Առաքելյանի խոսքերով՝ իրենք բազմիցս դիմել են գերատեսչական համապատասխան մարմիններին, ՀԱՕԿ-ի նախագա Գագիկ Ծառուկյանը նույնպես տեղյակ է խնդրին, ով  խոստացել էր օգնել, սակայն երկար ժամանակ է ինչ  մարզադպրոցը աղաղակում  և սպասում է:
Օրերս հերթական անգամ իր ծննդավայր՝  Գեղակերտ  է  ժամանել լեգենդար  Յուրի Սարգսյանը՝   ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն (1982, 1983), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե և բրոնզե ռեկորդակիր,  գեղակերտցի մի  տղա էր, ով  մարզական կարիերան սկսել է  գյուղի «Սևան» մարզական ակումբի մարզիչ  Ֆելիքս Ալիևի մոտ:
Ի դեպ, այսօր, այս մանկապատանեկան մարզադպրոցը կոչվում է Յուրի Սարգսյանի  անունով: Դպրոցը սպասարկում է շրջակա 7 գյուղերի գրեթե 200 երեխաների:  Նախկին չեմպիոնը այս անգամ  գյուղ էր եկել ևս  անակնկալներով նա  մարզադպրոցի սաներին մարզահագուստ,  սպորտային կոշիկներ և սպորտային գույք նվիրեց: Վերջինս իր չինացի գործընկերներին հրավիրել էր մարզադպրոց, ովքեր ի դեպ երկրորդ անգամ էին համայքում և դրամական հերթական ներդրումները (5.000)
ԱՄՆ դոլար նվիրաբերեցին շենքի  սանհանգույցի, պատուհանների և հատակի  վերանորագման աշխատանքները իրականացնելու նպատակով:
 
«Երևանում բոլոր դպրոցները վերանորոգել են, բայց չմոռանանք, որ լավագույն մարզիկներին հենց գյուղն է տալիս, բայց տեսեք, թե ինչ պայմաններում են մեր երեխեքը պարապում, սարսափելի է: Ու արդեն քանի տարի է` խոստանում են վերանորոգել  թե՛  Իշխան Զաքարյանը, թե՛ ՀԱՕԿ-ը, բայց արդյունքում ոչինչ էլ չեն անում: Ես  երկու տարի առաջ էլ  իմ գործընկերոջ  հետ միասին ֆինանսական օգնություն տրամադրեցինք մասնակի վերանորոգման համար, այս անգամ ևս ձեռնունայն չենք եկել, սակայն  ամբողջական շենքը վերանորոգման կարիք ունի և պետական միջոցներով ոչ մի աշխատանք այսքան տարիների ընթացքում չի իրականցվել»,- դժգոհում է աշխարհի նախկին չեմպիոնը: 

Դպրոցը հիշեցնում է խորհրդային շրջանի դպրոցները, սակայն արդեն մաշված պատերով, կոտրված ու ճաքած ապակիներով: Թեև շարքից դուրս եկած գույքով, երեխաները համառորեն շարունակում են իրենց մարզումները` ցուցաբերելով լավագույն արդյունքներ: Գյուղապետը ասում է` տարին երկու անգամ պարտադիր Հայաստան է գալիս, լինում է դպրոցում, կիսում նրանց հոգսերը, օգնում ինչպես կարող է, սակայն հիմա ամենահրատապը դպրոցի վերանորոգումն է: 

Մեր հարցին ի պատասխան չինացի բարերար Չեն Զհոնգը ասաց, որ նախկին չեմպիոն Յ. Սարգսյանի  անունը կրող դպրոցը և այնտեղ մարզվող սաները արժանի են լավագույն պայմաններում իրենց կարիերան սկսել և բարձրանալ օլիմպիական պատվոհարթակ և իրենք պատրաստ են իրենց հնարավորության սահմաններում աջակցել ակումբին: 
«Եթե մենք արդյունք չենք տալիս, ոչինչ չենք պահանջում, բայց եթե արդյունք ենք տալիս, ուրեմն պահանջում ենք: Մեր երեխաներն արժանի են ավելի լավ պայմանների, ու այդ դեպքում արդյունքներն էլ կրկնակի կլինեն»,- ասում է Յուրի Սարգսյանը:
 Զրուցեց՝ Կարինե Սարգսյանը
 
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքը
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքը
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքը
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել, բայց այդպես էլ ոչինչ չի արել վերանորոգելու Գեղակերտի «Սևան» մարզական ակումբի շենքը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր