17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

15 սեպ 2017 21:05

Սեպտեմբերի 18-ին և 21-ին ոչ աշխատանքային օրեր են, 23-ին՝ աշխատանքային

 Սեպտեմբերի 18-ին և 21-ին ոչ աշխատանքային օրեր են, 23-ին՝ աշխատանքային
ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները Հաջորդ ոչ աշխատանքային օրը սեպտեմբերի 21-ին է՝ Հայաստանի անկախության օրը: Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել է անկախության հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քեարկության իրավունք ունեցող բնակիչների 94,99 տոկոսն «այո» է ասել «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր