12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

16 սեպ 2017 10:25

«ՀԺ». Հովիկ Աբրահամյանը թույլ չի տալիս իր առանձնատան դիմաց տուն կառուցել. Տարոն Մարգարյանն անզոր է

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարողանում է ազդել Երեւանի քաղաքապետարանում կայացվող որոշումների վրա: Armtimes.com-ին տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը պահանջել է շինթույլտվություն չտալ այն անձանց, որոնք իր շքեղ առանձնատան դիմաց ցանկանում են տներ կառուցել: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը թույլ չի տալիս Երեւանի Ազատության պողոտայում, Հովիկ Աբրահամյանի առանձնատան դիմացի հողակտորների սեփականատերերին տուն կառուցել եւ դա պատճառաբանվում է նրանով, որ Հովիկ Աբրահամյանն է դրան դեմ: «Գնացեք իր հետ ձեր հարցերը լուծեք, նոր կգաք»,- նման կերպ մերժում են սեփականատերերի նախագիծը: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի հետ պետք է մարդիկ քննարկեն շինթուլտվության հարցը, նոր դիմեն քաղաքապետարան: Այս կերպ մի նախագիծ արդեն իսկ մերժվել է:

Մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են կառուցապատողները, սակայն պարզեցին, որ մոտ վեց հոգի են սեփականատերերը, որոնց ձեռք բերած հողակտորները, ընդհանուր առմամբ ավելի քան 3 հազար քառակուսի մետր է:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Ազատության պողոտայից մոտ 150 մետր հետ է եւ եթե նշված տարածքում տներ կառուցեն, ապա Աբրահամյանի տունը կհայտնվի այդ տների թիկունքում, կփակվի Աբրահամյանների առանձնատնից դեպի Հաղթանակի զբոսայգի տեսարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր