Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

28 հուն 2016 09:10

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցի առևանգելու հրապարակումներից հետո քրեական գործ է հարուցվել

«Մեր տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին առևանգելու՝ «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա ՀՔԾժում հարուցվել է քրեական գործ՝ մի քանի դրվագներով:
Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով), ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Մեր այս տեղեկությունները երեկ հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորն պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր