18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

16 սեպ 2017 17:50

Կինը փորձել է ճամպրուկի մեջ թաքնված ապօրինի հայտնվել Վրաստանում

  Կինը փորձել է ճամպրուկի մեջ թաքնված ապօրինի հայտնվել Վրաստանում
Թուրքիայում դատված ՌԴ քաղաքացին փորձել է ապօրինի հայտնվել Վրաստանում՝ իրավապահներից թաքնվելու համար։ Այս մասին հայտնում է vesti.az–ը։
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Սարփի» մաքսակետում՝ վրաց–թուրքական սահմանին։ Վրաստանի 47-ամյա քաղաքացին փորձել է սահմանն անցկացնել ճամպրուկը, որի մեջ եղել է երիտասարդ ռուս կինը։ Տղամարդը մաքսատան աշխատակիցների մոտ կասկածի տեղիք էր տվել։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր, որ նրա ճամպրուկում կին է թաքնված։
Պարզվել է, որ ՌԴ 27-ամյա քաղաքացին երկիրը չլքելու մասին ստորագրություն էր թողել այն բանից հետո, երբ մայիսին մահվան ելքով վթարի պատճառ էր դարձել։ Ավելի ուշ պարզվել էր, որ կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Վթարի պահին նրա մեքենայում է եղել նաեւ 1 տարեկան երեխան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա փոքր երեխա ունի, Թուրքիայում դատարանը որոշել էր չհեռանալու մասին ստորագրության դիմաց բաց թողնել։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր