17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

19 սեպ 2017 10:30

«ՀԺ». «Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հյուրերի թվում է եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել:

Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ականների շրջանից պարզեցինք` Ծառուկյանին չեն հրավիրե՞լ, թե՞ հրավիրել են նա չի ներկայացել, սակայն ԲՀԿ-ականները կտրուկ խուսափում էին պատասխանել այս հարցին: Մասնավորապես, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն նախընտրեց երկար բացատրել, որ գտնվում է ոչ հարմար վայրում, քան ասել` հրավերք եղե՞լ է, թե՞ ոչ:

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ նշեց, որ շատ խիստ զբաղված է եւ չի կարող հարցին պատասխանել: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր