Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

19 սեպ 2017 10:50

«Ժամանակ». Ի՞նչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:

Ուշագրավ է, որ 2017թ. մայիսի սկզբին Կարապետյանն առանց որեւէ հիմնավորման եւ պատճառի հրաժարական տվեց Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Շատերը դա պայմանավորեցին առհասարակ որեւէ սպորտաձեւ չֆինանսավորելու Կարապետյանի կայացրած որոշմամբ:

Մոսկովյան «Արարատ»-ի դոնորներից մեկը դառնալու մեր մեծահարուստ հայրենակցի որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու որոշումն իրականում կապված է եղել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով: Սամվել Կարապետյանը մինչ օրս դեմ է հանդես գալիս Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը:

Մոսկվայում «Արարատ»-ի ֆինանսավորողներից մեկը դառնալու որոշումն էլ, ըստ էության, ուղերձ է Ծառուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ Սամվել Կարապետյանը հրաժարվում է որեւէ սպորտաձեւ ֆինանսավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր