Ինչո՞ւ Ծառուկյանը չի մասնակցել «Փարավոն» ռեստորանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների խնջույքին

Armtimes.com-ը գրում է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 17-ին խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Սրան զուգահեռ` տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Հայաստան-Սփյուռք համաժողովին:
ԲՀԿ-ից մեզ չհաջողվեց ճշտել՝ Ծառուկյանին հրավեր եղել է, թե՝ ոչ: Կուսակցության ներկայացուցիչները հրաժարվում էին մեկնաբանել, իսկ պատգամավորի մամուլի խոսնակը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Այսօր մեր հրապարակմանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը և տեղեկացրել, որ Գագիկ Ծառուկյանը հրավերը ստացել է, սակայն չի մասնակցել միջոցառմանը, քանի որ Հայաստանում չէ։