Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն          Տիգրան Ավինյանը, ով հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո, սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Փաշինյանին. «Իրավունք»       Արայիկ Հարությունյանն անցնում է հակագրոհի.նրա հոգուն է հասել, և որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները.«Հրապարակ»    

20 սեպ 2017 18:05

Կարո Փայլանն ԱԺ-ում խոսել է Թուրքիայի քաղաքականության մտահոգիչ դրսևորումների մասին

Կարո Փայլանն ԱԺ-ում խոսել է Թուրքիայի քաղաքականության մտահոգիչ դրսևորումների մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ջանքերն ու քաղաքացիական բարձր դիրքորոշումը: «Մենք շատ հպարտ ենք, որ Թուրքիայի խորհրդարանում ունենք հայազգի պատգամավորներ: Ուզում եմ հատուկ գնահատել Ձեր անձնական ներդրումը. մենք հպարտությամբ եւ ուշադրությամբ ենք հետեւում Ձեր գործունեությանը: Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել: 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապն է քարկոծվելով սպանվել Օսմանյան Թուրքիայի խորհրդարանում, 100 տարի հետո էլ Ձեզ են հարվածել Թուրքիայի խորհրդարանում Ձեր համոզմունքների համար: Բայց, չնայած դրան, Դուք պահպանել եք Ձեր քաղաքացիական բարձր դիրքորոշումը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին, կարեւորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսեւորումն է:
Կարո Փայլանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար, անդրադարձել Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսևորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի և դեռևս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր