Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա          Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի       Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին    

21 սեպ 2017 13:00

Ե՞րբ են սիրահարվում տղամարդիկ

 

Տղամարդիկ չեն սիրահարվում սեքսի միջոցով: Քանի որ գլխավոր փուլերից մեկը, որը պետք է անցնի յուրաքանչյուր տղամարդ, կնոջով տարվելու փուլն է: Եթե նրա հետ սեքսով եք զբաղվում այդ փուլում, հույզերի բռնկում է տեղի ունենում: Նա կարող է վախենալ դրանից՝ չիմանալով, թե բանն ինչում է, եւ ահա այդ ժամանակ էլ նրա ուղեղում ինչ-որ բան է միանում. էյֆորիան անցնում է, նա մտածում է, որ ինչ-որ բան այնպես չէ: Այդ վիճակում նա սկսում է հավատալ երեք վտանգավոր առասպելի, որոնք նրան ստիպում են հեռանալ քեզանից:

Առասպել №1. Նա միշտ պետք է քո հանդեպ կրքով լցված լինի

 

Բայց դա անհնար է, քանի որ դա նման է նոր մեքենայի. երբ առաջին ուրախությունն անցնում է, հարմարավետության ավելի խորը զգացողություն է առաջանում:
Խորը մտերմություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տղամարդը կարող է խոցելի լինել կնոջ առջեւ, այլ ոչ թե պարզապես տարված լինել նրանով: Այնպես որ, հիասթափության պահերը նույնիսկ անհրաժեշտ են՝ մարդու հետ մտերմանալու համար:

 

Առասպել №2. Տուր նրան այն, ինչ ուզում է, եւ նա կսիրահարվի

Ցավոք, սովորաբար այն, ինչ տղամարդն ասում է, որ ուզում է, այն չէ, ինչ նրան պետք է: Չնայած տղամարդիկ կարող են ասել, որ իրենց դուր են գալիս թեթեւ եւ սեքսուալ կանայք, իրականում հիշեք հետեւյալը. տղամարդիկ գնահատում են այն, հանուն ինչի պետք է աշխատեն, ջանան, ոչ թե այն, ինչ հեշտությամբ է տրվում, ինչը հանգեցնում է ամենատարածված առասպելին։

Առասպել №3. նա շփոթված է, քանի որ այդ ԴՈՒՔ ինչ-որ բան այնպես չեք արել

 

Նա շփոթմունքի մեջ է եւ կարող է զգայուն կերպով արձագանքել այն ամենին, ինչ անում եք: Եթե նույնիսկ թվում է, թե նա ձեզ ինչ-որ բանի համար պատժում է, ճշմարտությունը նրանում է, որ դա ոչ մի կապ չունի ձեզ հետ:
Նա դադարում է հաճախ գրել: Նա չի ուզում նախկինի պես երկար խոսել հեռախոսով:
Հենց այդ ժամանակ կինը սկսում է հարցնել՝ «Ի՞նչ է պատահել», եւ ի պատասխան լսում է. «Չգիտեմ: Ինչ-որ բան այն չէ»: Եվ դա տարօրինակ է:

 

 

Երբ նա սկսում է կասկածել ձեր հանդեպ իր զգացմունքների հարցում, ապա նրան ամենաշատը պետք է այն, ինչի մասին կինը երբեք չի գուշակի: Նրա զգացմունքները կարող են արթնացնել կանացի ՀՈՒՅԶԵՐԸ: Հենց դրանից է կախված՝ նա ձեզ կսիրահարվի՞, թե՞ կդադարի սիրել:
Գիտեմ, դուք կարծում ենք, որ կանայք առանց այդ էլ էմոցիոնալ են, եւ հենց դրանով են վախեցնում տղամարդկանց: Ո՛չ:
Պարզապես հարկավոր է ճիշտ կիսվել էմոցիաներով: Պետք չէ փակվել՝ սպասելով, թե նա ինչ կորոշի: Հարկավոր է նրան ցույց տալ զգացմունքները, բայց ոչ թե անկողնում, այլ շփման մեջ:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր