12:21 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:08 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

21 սեպ 2017 13:15

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ առանձնացնելով ԵՏՄ–ի, ՀԱՊԿ–ի եւ ԱՊՀ–ի շրջանակներում հայ–ռուսական արդյունավետ համագործակցությունը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը եւ Հայաստանը 2 կարեւոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը։

ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ գրանցած հաջողությունները եւ ԵՏՄ–ի, ՀԱՊԿ–ի եւ ԱՊՀ–ի շրջանակներում հայ–ռուսական արդյունավետ համագործակցությունը։

Պուտինը վստահություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման համար։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր