19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

21 սեպ 2017 14:00

Նորաշենի գյուղապետի մահափորձի գործով հետախուզվողներից 2-ը ներկայացել են ոստիկանություն

 

Նորաշեն համայնքի ղեկավարի դեմ մահափորձի գործով մայիսի 10-ից հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանը եւ Արթուր Նազարյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայացել են ոստիկանություն:

Նրանք այս գիշեր Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել եւ ոստիկանական բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել ոստիկանություն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նրանք հայտնաբերվել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. մայիսի 3-ին Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղեւորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է եւ միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի եւ 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր