Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

22 սեպ 2017 19:20

Կենդանակերպի ամենաուժեղ նշանները

 Կենդանակերպի ամենաուժեղ նշանները
Կրակ
Ամենաուժեղը համարվում է Աղեղնավորը: Նրանք կարողանում են ցանկացած իրավիճակում վերահսկել իրենց հույզերը, աշխատում են երբեք չհանձնվել: Լայն աշխարհայացք ունեն և դրական մտածելու ունակություն:
Երկրորդ տեղը ցանկում Առյուծինն է: Չնայած նրանք առաջին հայացքից շատ ուժեղ են թվում՝ նրանց վրա հսկայական ազդեցություն են ունենում ուրիշների կարծիքը և արտաքին գործոնները: Առյուծներին կենսականրեն անհրաժեշտ է գովեստ, այլապես նրանք կդադարեն հավատալ իրենց:
Խոյերը տարբերվում են ակտիվությամբ և վճռականությամբ, սակայն վատ են վերահսկում իրենց հույզերը և սրտին մոտ են ընդունում նույնիսկ աննշան դեպքերը:
Ջուր
Ձկները շատ հաճախ կորցնում են կապը շրջապատող աշխարհի հետ, դրանում է նրանց ուժը: Շատ համառ են, համբերատար և ջանասեր, ինչի շնորհիվ՝ հասնում են իրենց նպատակներին:
Պակաս ուժեղ է Կարիճը: Նրա գլխավոր թուլությունը բոլոր հույզերն իր մեջ պահելու սովորությունն է, որոնք ժամանակի ընթացքում սկսում են նրան կրծել և թուլացնել:
Ավելի խոցելի է Խեցգետինը: Այս մարդիկ շատ խոցելի են, միշտ հենարանի և աջակցության կարիք ունեն:
Օդ
Ջրհոսն առանձնանում է երազկոտությամբ և թեթևամտությամբ, բայց կյանքի բոլոր դժվարություններին դիմանում է գլուխը բարձր: Արագ հարմարվում է կյանքի բոլոր փոփոխություններին:
Կշեռքը նույնպես ներքուստ ուժեղ է, սակայն դատարկ տեղը ծախսում է իր էներգիան և չի կարողանում սկսածը վերջին հասցնել: Կշեռքները հաճախ են սկսածը կիսատ թողնում:
Երկվորյակներն առանց աջակցության և շրջապատողների մասնակցության պարզապես չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա, ինչի պատճառով հաճախ տհաճությունների են հանդիպում, ուրիշների օգնությունն են փնտրում:
Հող
Այծեղջյուրը շատ վճռական է և համառ, նրան գործնականում հնարավոր չէ հունից հանել և վիրավորել: Այս մարդիկ ամեն գնով կհասնեն իրենց նպատակին:
Կույսերը կարող են իսկապես ուժեղ լինել, սակայն ունակ չեն լինում շրջակա աշխարհն ընկալել իր բոլոր թերություններով և սկսում են առանց կամքի լողալ հոսանքի ուղղությամբ:
Ամենաթույլ նշանը Ցուլն է: Նա չի դիմանում որևէ փոփոխության և երազում է ամբողջ կյանքն ապրել իր համար սովորական պայմաններում: Եթե որևէ բան խախտվում է, դառնում է շատ խոցելի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր