25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

23 սեպ 2017 19:55

Լևոն Արոնյանը եզրափակչի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի

 Լևոն Արոնյանը եզրափակչի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում կիսեց միավորը։
Թբիլիսում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Արոնյանի մրցակիցը չին Դինգ Լիրենն է: Դասական առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 35–րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը։
Հաջորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 24-ին։
Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր