17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

25 սեպ 2017 11:30

Արջը 6-ամյա տղայի է հոշոտել

 

Արջը 6-ամյա տղայի է հոշոտելՌուսաստանի հեռավոր գյուղերից մեկում արջը 6-ամյա տղայի է հոշոտել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գազանը փոքրիկի վրա հարձակվել է այլ երեխաների, այդ թվում և տղայի երկվորյակ քրոջ աչքի առաջ: Արջը երեխային տարել է դեպի անտառ, որտեղ էլ սպանել է փոքրիկին: Քրոջը հաջողվել է փախչել և օգնություն կանչել:
Միջադեպը տեղի է ունեցել Սիբիրի Կրասնոյարսկ շրջանի Խետա գյուղում: Երեխաները խաղալիս են եղել ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված  հրապարակում, երբ արջն անսպասելիորեն մոտեցել է նրանց: Տեղացիները մի քանի ժամ անց սպանել են արջին: Ինչպես նշվում է, սա հերթական դեպքն է այս ամսվա ընթացքում, երբ արջերը հարձակում են գործում մարդկանց վրա:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր