Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

25 սեպ 2017 12:30

6 բան, որ վանում է տղամարդուն կնոջից

 
Կինը ստեղծված է տղամարդկանց երևակայությունը բորբոքելու, ոգեշնչելու և գրավելու համար: Բայց դա բոլոր կանանց չէ տրված: Մի քանի տարածված սխալ կա, որոնք աչքի են զառնում ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ և սպանում որևէ հարաբերություն հաստատելու նրանց ցանկությունը: Դրանք կարելի է բաժանել 6 տեսակի.
1. «Արտաքինը գլխավորը չէ…»
Սա շատ սխալ կարծիք է: Իհարկե տղամարդիկ գնահատում են խելացիությունը, հումորի զգացումն ու մարդկային այլ հատկանիշները, բայց դրանք արժեք չունեն, եթե կինը փնթի տեսք ունի: Կեղտոտ հագուստ, վատ շնչառություն, անփույթ դիմահարդարում, կեղտոտ մազեր, չսափրված ոտքեր. այդ ամենը սպանում է տղամարդու ցանկությունը:
2. «Ես արժանի չեմ…»
Տղամարդիկ միանգամից նկատում են, թե կինն ինչ կարծիքի է ինքն իր մասին: Անվստահ, ինքնամփոփ, ճնշված կինը միանգամից կորցնում է իր գրավչությունը տղամարդու աչքին: Իսկ երբ կինը ցուցադրում է իր ինքնավստահությունն ու ինքնագոհությունը, տղամարդն էլ սկսում է հավատալ դրան և ակնածանքով է նայում կնոջը:
3. «Սառը դրսից, կրքոտ ներսից»
Կինը կարող է ցանկանալ լինել սեքսուալ և գրավիչ, բայց նրա արարքները հակառակ ազդեցությունն ունենան: Նման կանայք չեն մասնակցում սիրախաղի, ամաչում են ցույց տալ իրենց հետաքրքրվածությունը և կարող են անգամ իրենց տղամարդու պես պահել: Պետք է սովորել արտահայտել հետաքրքրություն տղամարդու հանդեպ փոխադարձ համակրանքի արժանանալու համար:
4. Վատ սովորություններ
Դրանք վանում են ոչ միայն տղամարդկանց: Մեր օրերում անգամ տղամարդիկ են հրաժարվում ծխելուց և ոգելից խմիչքից: Տղամարդկանց տհաճ է ծխող կամ խմող կինը: Ավելի անմեղ սովորություններին են պատկանում եղունգները կրծելը, մաստակ ծամելը, մատների ջիլերի հետ խաղալը և այլն:
5. Չափի զգացման բացակայություն…
Տղամարդիկ նման կանանց անվանում են «տոնածառ»: Նման կանանց վրա չափից դուրս շատ դիմահարդարում, զարդեղեն, զնգացող և ծնգացող իրեր կան: Աքսեսուարների և դիմահարդարման ոչ գրագետ օգտագործումը թույլ չի տալիս տղամարդուն տեսնել կնոջը:
6. Վուլգար վարք
Բացահայտ սեքսուալությունը հզոր զենք է կնոջ համար, բայց եթե այն վերածվում է սանձարձակության և վուլգարության, վանում է տղամարդուն: Տղամարդիկ գնահատում են բաց հագուստը, եթե գիտեն, որ այն միայն իրենց, այլ ոչ բոլոր տղամարդկանց գրավելու համար է:  Նաև մի քանի տղամարդկանց հետ սիրախաղը չի կարող գրավել որևէ տղամարդու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր