Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից          Կլինի՞ արդյոք գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում       Խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն. խոզերը կարող են պոտենցիալ կերպով լինել օրգանների կայուն աղբյուր    

26 սեպ 2017 11:45

Նորածինը լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց փաթաթվել է մորը՝ ապշեցնող կադրեր (տեսանյութ)

 

Նորածինը լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց փաթաթվել է մորը՝ ապշեցնող կադրեր (տեսանյութ)Bored Panda կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ցույց է տալիս նորածին երեխայի ու մոր՝ զարմանք և հիացմունք առաջացնող մտերմությունը: Տեսանյութում երևում է՝ ինչպես է վայրկյաններ առաջ լույս աշխարհ եկած աղջիկը փաթաթվում մորը՝ բժիշկներին ստիպելով զարմացած հետևել արտասովոր տեսարանին: Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել բրազիլական Սանտա Մոնիկա շրջանի հիվանդանոցներից մեկում: Ագաթա Ռիբեյրո Կոելյոն ծնվել է կեսարյան հատման միջոցով: Երբ բժիշկները նորածնին մոտեցրել են մորը, փոքրիկն անսպասելիորեն փաթաթվել է մոր դեմքին՝ գտնելով իր համար աշխարհում ամենաապահով վայրը: «Դա ուղղակի անհավանական պահ էր, երբ աղջիկս առաջին անգամ գրկեց ինձ: Բժիշկները նույնպես ապշած էին նրա պահվածքից, նրանք չէին կարողանում հավատալ, թե նա ինչքան է ինձ սիրում»,-իր տպավորություններով կիսվել է մայրը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր