11:15 - Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթը հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ         11:04 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ      10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»    

26 սեպ 2017 12:30

20-ամյա տղան փողոցում բացահայտ հափշտակել է իրանցու պայուսակը

 

Սեպտեմբերի 25-ին, ժամը 6.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ 2-րդ բաժնի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Վարդանանց փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 20-ամյա Գեւորգ Ս.-ին եւ ներկայացրել ԻԻՀ քաղաքացի, 34-ամյա Մասումեհ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 5.45-ին, Գեւորգ Ս.-ն Նալբանդյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է Մասումեհ Խ.-ի պայուսակը եւ դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոստիկանության ծառայողների կողմից Վարդանանց փողոցից բերման է ենթարկվել բաժին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր