11:58 - ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջիկա մասին ավելի մանրամասն. որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել         11:57 - Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին.Աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան      11:37 - Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին    

26 սեպ 2017 14:15

Տղաս բանակից զանգեց, թե ուշաթափվել եմ...Տեսանյութ

 

Զինծառայողը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: ՄԻՊ աշխատակազմից տեղեկանում ենո , որ Ալինա Ավդալյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ տեղեկացրել, որ իր որդին առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ: 

«Փետրվարի 14-ին տղաս ծառայության գնաց, էնտեղ խնդիրներ է ունեցել, պառկացրել են, բուժումներ են արել եւ դուրս գրել բուժկետից: Տղաս զանգեց, թե ուշաթափվել եմ, ոսկորներս ցավում ա, ինձ լավ չեմ զգում ու նորից բուժկետ են տարել»,-պատմել է կինը:

Նա դիմել է ՄԻՊ եւ ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է զինծառայողի հետագա բուժզննումն ու բուժումը, քննարկումների արդյունքում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ  զինծառայողը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր