Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

26 սեպ 2017 16:15

Լավ լուր՝ Լարսով երթևեկող քաղաքացիների համար

 Լավ լուր՝ Լարսով երթևեկող քաղաքացիների համար
Կառավարության գործունեության մեկ տարին է ամփոփում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն. «Ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դառնալու է 5 տարի»:
«Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարն անդրադարձավ նաև միջպետական ճանապարհներին և միջպետական հաղորդակցությանը՝ նշելով, որ շուտով ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան կարող ենք անարգել գնալ, այլ նաև ամբողջ աշխարհ. «Ձմռանն ընդառաջ՝ լավ լուր կա Լարսի ճանապարհով երթևեկողների համար, քանի որ վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող տեխնիկական միջոցները»,-ասաց Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր