17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

26 սեպ 2017 19:35

Լարված իրավիճակ Երևանի Թիվ 157 մանկապարտեզում

 Լարված իրավիճակ  Երևանի  Թիվ 157 մանկապարտեզում
Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում գտնվող Թիվ 157 մանկապարտեզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին մեծ թվով ծնողներ հավաքվել էին մանկապարտեզում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի շուրջ, որ մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրեն Զառա Ադիյանին ազատել են աշխատանքից:
Shamshyan.com-ի հարցին, թե ի՞նչ պատճառ են նշում հեռացնելու համար, պատասխանեցին. «Տիկին Ադիյանը մի անապահով ընտանիքից երեխայի է ընդունել մանկապարտեզ, երբ տեղ չի եղել, դա էլ քաղաքապետարանի համար պատճառ է հանդիսացել, ու փոխանակ ասեն՝ անապահով ընտանիքի երեխա է, ճիշտ է արել, որ ընդունել է, ասում են՝ աշխատանքից հեռացված եք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր