Ինչու է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին          25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել       Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն    

26 սեպ 2017 20:35

Կփորձեմ գոլ խփել և ուրախացնել հայ երկրպագուներին. Մխիթարյան

 Կփորձեմ գոլ խփել և ուրախացնել հայ երկրպագուներին. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «ԲԿՄԱ»-ի մարզադաշտում հայ ֆուտբոլասերներին տեսնելու հույս ունի: Այս մասին նա հայտնել է այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ: Մխիթարյանը հայ երկրպագուներին իր գոլով ուրախացնելու մեծ ցանկություն ունի: Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 
«Անցած տարի մենք խաղում էինք Ռոստովում, և տրիբունաներում «Յունայթեդի» դրոշներով հայ երկրպագուներին տեսնելը շատ հաճելի էր: Հուսով եմ՝ վաղն էլ այդպես կլինի, և ես էլ գոլ կխփեմ ու կուրախացնեմ նրանց»,- նշել է նա:
Հայ երկրպագուներ կլինեն մարզադաշտում. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբը՝ ՖԱՖ-ը, մեկնել է Մոսկվա՝ նրան աջակցելու:
ԲԿՄԱ-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը տեղի է ունենալու վաղը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր