15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին         15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար      14:48 - Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին    

27 սեպ 2017 10:04

«Հրապարակ». Քրոջ փեսա, աներձագ… Արցախի նոր կառավարությունում Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։

Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։

Փոխվել է էկոնոմիկայի նախարարության անունը՝ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լեւոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին: Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր:

Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ եւ սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը եւս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝  նախկինում զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր