25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

27 սեպ 2017 16:20

Արկադի Անդրեասյանը որակազրկվել է, բայց շարունակելու է թիմին մարզել. «Արարատը» պարզաբանել է

 Արկադի Անդրեասյանը որակազրկվել է, բայց շարունակելու է թիմին մարզել. «Արարատը» պարզաբանել է
 «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել կապված թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի որակազրկման հետ: Այս մասին գրում է armsport.am-ից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 70-ամյա մասնագետը 2 տարով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից.
«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ և բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչև խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:
Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետևել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ և կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է»,- գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Արարատն» այսօր «Նաիրի» մարզադաշտում կմրցի «Ալաշկերտի» հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր