22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

28 սեպ 2017 18:50

Գագիկ Ծառուկյանի որդին 170 հազար դոլար արժողությամբ BMW i8 է գնել (լուսանկարներ)

 Գագիկ Ծառուկյանի որդին 170 հազար դոլար արժողությամբ BMW i8 է գնել (լուսանկարներ)
Armtimes.com-ը գրում է, որ երկու շաբաթ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցի կենտրոնում տեղի էր ունեցել «BMW i8» հիբրիդային շարժիչով ավտոմեքենայի շնորհանդեսը: Կենտրոն հեռուստաընկերությամբ մոտ տասը րոպե տեւողությամբ ռեպորտաժ էր ներկայացվել շնորհանդեսից, որտեղ նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը, «BMW i8» բրենդի միջազգային մենեջերը, Մուլտի գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրենն ու Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Ռեպորտաժում նաեւ նշվում է, որ միջոցառման մասնակիցների մոտ «BMW i8» ավտոմեքենան վարելու ցանկությունն այնքան մեծ էր, որ միջոցառման ավարտից հաշված րոպեներ հետո ավտոմեքենան գնորդ ուներ, իսկ շոու ծրագրի ավարտից հետո մեքենան վաճառված էր:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ավտոմեքենայի գնորդը Գագիկ ծառուկյանի որդին է՝ Նվեր Ծառուկյանը: Նրան «BMW i8»-ով հաճախ են տեսնում ԵՊՀ-ի ուսանողները՝ համալսարանի բակում: Նշենք, որ «BMW i8»-ի գինը տատանվում է 170 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:
ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը armtimes.com-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ միջոցառման կազմակերպիչները տեղում լրագրողներին հայտնել են, թե «BMW i8»-ի գնորդի վերաբերյալ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է. «Ինձ ասել են, որ այդ տեղեկությունը կոնֆիդենցիալ է եւ չեն կարող նշել՝ ով է գնորդը»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանի որդին 170 հազար դոլար արժողությամբ BMW i8 է գնել (լուսանկարներ)
Գագիկ Ծառուկյանի որդին 170 հազար դոլար արժողությամբ BMW i8 է գնել (լուսանկարներ)

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր