Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

30 սեպ 2017 09:54

«Ժամանակ». Ծառուկյանի հիմնարկներում հարկային «տեռոր» է սկսվել. վարչապետը անձնական վիրավորանք է ընդունել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ այսօր առավոտվանից տոտալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Պատճառը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երեկվա հայտարարությունն էր, որով նախարարը փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի ու ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը։

Չնայած Ռոստոմյանը ոչինչ չէր ասել ոչ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոչ էլ կառավարության գործունեության մասին, վարչապետ Կարապետյանը այդ հայտարարությունը ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ որոշել է ցույց տալ, թե ինչ կարող է լինել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են թեկուզ մի թթու խոսք ասել Կարապետյանի հասցեին կամ կասկածի տակ դնել նրա բարի համբավը։

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվի ուժի դիրքերից խոսել Գագիկ Ծառուկյանի հետ եւ հասնել նրան, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարի, որ Սամվել Կարապետյանը շարունակում է հանդիսանալ հայկական սպորտի ամենամեծ բարեկամն ու աջակիցը, ապա դա ազդակ կլինի մյուս բոլորի համար, ովքեր շարունակում են տատանվել այն հարցում, թե ում պետք է հավատարմության երդում տալ մինչեւ 2018թ. ապրիլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր