22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

30 սեպ 2017 16:20

Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է. լուսանկար

 Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է. լուսանկար
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է: Շախմատի աշխարհի նորընծա կրկնակի գավաթակիրը սեպտեմբերի 30-ին ամուսնանում է երկար տարիների իր ընկերուհի Արիանա Կաոիլիի հետ:
Ընդամենը օրեր առաջ hայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: ԵզրափակիչումԱրոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետոշախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատիառաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդպարտիայում ևս Արոնյանը հաղթեց:
Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկինդարձավ աշխարհի գավաթակիր: Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհի գավաթըերկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցումէին 128 շախմատիստ:
Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհիգավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատայինօլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է. լուսանկար


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր