Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա          Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի       Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին    

02 հոկ 2017 14:15

Ինչպես են վիրավորվում Կենդանակերպի նշանները

 

Հնարավոր է՝ ինքներդ էլ արդեն գիտեք պատասխանը: Այս ցանկի առաջին տեղում Խեցգետինն է: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնվածները նուրբ հոգի ունեն: Հարկավոր է զգուշորեն վերաբերվել նրանց, քանի որ Խեցգետինները խոցելի են:

Նեղացկոտ են նաեւ Ձկներն ու Կարիճները: Բայց վերջինները կարող են նաեւ վտանգավոր լինել նրանց համար, ովքեր նեղացրել կամ վիրավորել են իրենց: Նրանք վրեժխնդիր են, կարող են տարիներով վրեժի ծրագիր կազմել, այնպես որ՝ ավելի լավ է ավելորդ անգամ չզայրացնել նրանց:

Տարօրինակ են արձագանքում նաեւ Խոյերը: Եթե ինչ-որ մեկը նեղացնում է նրանց, պայթյունավտանգ են դառնում եւ այնպիսի զայրույթ թափում, որ վիրավորողի ծնկները սկսում են դողալ: Սակայն Խոյերը նաեւ արագորեն հանդարրտվում են եւ կարող են շարունակել շփվել այդ մարդու հետ, եթե, իհարկե, նրա հետքը դեռ չի անհետացել տեսադաշտից:

Առյուծներին կարող է վիրավորել այն, որ իրենց անտեսում են, ուշադրություն չեն հատկացնում, նվաստացնում են իրենց արժանապատվությունը: Այդ դեպքում Կենդանակերպի այս նշանի ներքո ծնվածներն այդ մարդկանց ջնջում են իրենց կյանքից:

Էմոցիոնալ Աղեղնավորները վիրավորողի գլխին խրատ են կարդում եւ հարաբերություններ պարզում: Հիմա արդեն հարյուր անգամ կմտածեք՝ այս հրե նշանին ինչ-որ բան ասելուց առաջ:

«Հողեղեն» Կույսը, Այծեղջյուրը եւ Ցուլն այնքան հաճախ չեն վիրավորվում, որքան Կենդանակերպի մյուս նշանները: Բայց եթե ինչ-որ մեկը կարողանա վիրավորել նրանց, նրանք նախ եզրահանգումներ կանեն այդ մարդու մասին՝ արձագանքելով ոչ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ:

Կշեռքի, Ջրհոսի եւ Երկվորյակների հետ նույնպես պետք է զգույշ լինել: Նրանք նեղացկոտ են: Իսկ Կշեռքները նույնիսկ բազմաթիվ տարիներ անց չեն մոռանում վիրավորանքը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր