Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

28 հուն 2016 15:21

Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատման հարցեր, փոխգործակցությունը միջազգային հարթակում»,- ասել է Զախարովան:
ԱԳՆ ղեկավարները նաև կքննարկեն «ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայությունը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին»:
Մոսկվան «հույս ունի, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործում»:
Զախարովան նաև հայտնել է, որ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հունիսի 29-ին Փարիզում բանակցությունների ընթացքում կքննարկեն հետագա քայելրը, որոնք Ռուսաստանը և Ֆրանսիան պետք է համաձայնեցնեն որպես ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ՝ հաշվի առնելով մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր