18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

28 հուն 2016 16:55

Վարույթ է հարուցվել՝ ճամբարի մասին տվյալների հիման վրա

«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում «Ճամբարի օրենքները. նորոգած զուգարանը մեծերին, շարքից դուրս եկածը՝ երեխաներին» նյութում հրապարակված տվյալները հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը վարույթ է հարուցել։ Այսօր առավոտյան տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների հետ այցելել են «Հասմիկ» ճամբար, տեղում ծանոթացել իրավիճակին։ Պարզվել է, որ ճամբարի աշխատակիցների մասնաշենքի սանհանգույցները բարվոք վիճակում են։ Մինչդեռ տղաների և աղջիկների առանձին մասնաշենքերի բոլոր հարկերի սանհանգույցներն իսկապես կապիտալ վերանորոգման և տեխնիկապես բարեփոխման կարիք ունեն։ Առկա է նաև լուսավորության ապահովման խնդիր։
Հաշվի առնելով ճամբարի սանհանգույցների վիճակը, ինչպես նաև խմելու ջրից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները, որոնք հայտնի կլինեն առաջիկա օրերի ընթացքում, կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։ Միաժամանակ կներկայացվի կարգադրագիր` հայտնաբերված թերությունները նշված ժամկետում վերացնելու համար։
Առողջապահության նախարարություն


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր