17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

03 հոկ 2017 11:00

«Իրատես». «Դու նախարա՞ր ես, թե՞ խոսափող». Սերժ Սարգսյանը «բերման» է ենթարկել Հրաչյա Ռոստոմյանին

«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձեւին, ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հարված Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան (վարչապետ) տանդեմին, սակայն հետագա զարգացումները կասեցվել են:

Անմիջապես հաջորդ օրը Սերժ Սարգսյանը նախագահական «բերման» է ենթարկել Ռոստոմյանին եւ խիստ տոնով ասել. «Դու կառավարության անդա՞մ ես, նախարա՞ր, թե՞ Ծառուկյանի խոսափողը»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախագահը հասկացրել է Հրաչյա Ռոստոմյանին, որ ինքը քաղաքական հայտարարությունների համար չի սպորտի նախարար նշանակվել, եւ ճիշտ կանի, եթե այսուհետ զբաղվի իր իսկական գործով:

Հայտարարություն էր տարածել նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը. «Սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որ իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան իր գործով զբաղվել եւ իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձեւը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր