Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

03 հոկ 2017 16:00

Հայ աղջիկը խեղդվել է Կասպից ծովում ընկերոջը փրկելիս

 Հայ աղջիկը խեղդվել է Կասպից ծովում ընկերոջը փրկելիս
Arevelk.am-ը գրում է.Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը:
Վանեն ճանաչված էր և շատ ընկերներ ուներ նաև Հայաստանում, սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրև կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում:
Վանեի հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: Ծնողներն ու հարազատները ցավակցություններն ընդունելու են «Րաֆֆի» սրահում:
Վանեի հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: Ծնողներն ու հարազատները ցավակցություններն ընդունելու են «Րաֆֆի» սրահում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր