17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

04 հոկ 2017 12:00

Ինչ որոշումներ ընդունեց ԱԺ-ն կենսաթոշակների, խաղատների և այլ հարցերի վերաբերյալ

 

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ն «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ուղղումներն ընդունեց 2-րդ եւ վերջնական ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 29:

Օրինագծին դեմ է արտահատվել ընդդիմությունը՝ ի դեմս «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների. օրինագծով սահմանափակվում է մայրաքաղաքում քաղաքայի հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հիմա դա կարող են անել ոչ թե ավագանիի առանձին խմբակցությունները, այլ ոչ պակաս 1/3 անդամները (իսկ ընդդիմությունն այդքան թիվ չի կազմում): Ավագանին կարող է հանրաքվեի դնել միայն քաղաքային տնտեսության եւ կառավարման հետ կապված հարցեր:

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց խաղատների կառուցման սահմանափակումների վերաբերյալ հստակեցումները: Միաձայն կողմ քվեարկեց 86 պատգամավոր:

Գործող օրենքով՝ խաղատուն կարելի է կառուցել միայն հատուկ առանձնացված քաղաքներում՝ Մեղրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում: Դրանց սահմաններից դուրս կարելի է կառուցել միայն այն դեպքում, եթե նախագծում ներդրումը 40 մլրդ դրամը գերազանցում է: Ներկայիս օրինագծով այս սահմանափակումները  հստակ սահմանվում են: Առաջին՝ մեկ լիցենզիայով կարելի է կառուցել միայն մեկ վայրում: Երկրորդ՝ եթե նունիսկ մի քանի ներդրող լինի, նախագծին միայն մեկ լիցենզիա է տրվում:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ կուտակային կենսաթոշակների կառավարման ընթացակարգի պարզեցման  նախագիծը։
Նախագիծն ընդունվել է 63 կողմ, 28 դեմ ձայնով։
Օրինագիծը նախատեսում է պարզեցնել Ֆիննախի եւ Կենտրոնական բանկի հսկողությունը կուտակային կենսաթոշակային վճարումների նկատմամբ։ Մի շարք նորմատիվներ, որոնք պահանջում էին Կառավարության որոշումները, հիմա ավելի արագ կընդունվեն գերատեսչական ակտերի մակարդակով։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր