Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն          Տիգրան Ավինյանը, ով հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո, սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Փաշինյանին. «Իրավունք»       Արայիկ Հարությունյանն անցնում է հակագրոհի.նրա հոգուն է հասել, և որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները.«Հրապարակ»    

04 հոկ 2017 17:50

Դատապարտյալը բժշկական օգնություն ստանալուց հետո փորձել է դիմել փախուստի

 Դատապարտյալը բժշկական օգնություն ստանալուց հետո փորձել է դիմել փախուստի
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն՝ բուժհետազոտության:
Համապատասխան բուժզննումն անցնելուց հետո՝ ժամը 13:46-ի սահմաններում, «Լոռիմեդ» բժշկական կենտրոնից դեպի նույն ՔԿՀ ծառայողական ավտոմեքենան՝ ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ գնալու ժամանակ դատապարտյալը վազելով փորձել է դիմել փախուստի, սակայն ճանապարհին ընկել է ու բռնվել «Վանաձոր» ՔԿՀ վերոհիշյալ ծառայողների կողմից։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Շահինյանին մեղադրանք է առաջադրվել 34-355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր