Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ          Տեսանյութ.Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային կորուստ       «Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան    

04 հոկ 2017 19:20

Ինչպես իմանալ՝ նա հետաքրքրվո՞ւմ է ձեզանով

 
Նրան չի հետաքրքրում ձեզ հետ զրույցը
Երբեմն մարդիկ պարզապես ուզում են, որ իրեն հանգիստ թողնեն: Զգույշ եղեք, երբ նկատեք, որ նա չի հետաքրքրվում այն ամենով, ինչ անում եք, ձեր հարցերին հակիրճ պատասխաններ է տալիս: Որոշ երիտասարդներ կարողանում են աղջկան ստիպել մտածել, որ նա առանձնահատուկ է, բայց երբ ձեզանով իսկապես հետաքրքրված են, կլանված կլինեն ձեզ հետ զրույցով:
Նա անկայուն է
Պետք չէ ժամանակ վատնել տղամարդկանց հետ, որոնց գալիս են, գնում, իսկ հետո վերադառնում: Մի համաձայնեք դրան: Կանայք հաճախ կապվում են տղամարդկանց, որոնց հետ երկար ժամանակ հանդիպում են, եւ երբ նրանք հեռանում են, դատարկություն են զգում: Իսկ երբ վերադառնում են, ընդունում են նրանց՝ հույսով, որ այս անգամ նա չի հեռանա: Արդյունքում ցավը կրկնապատկվում է:
Դուք նրա համար առաջնահերթություն չեք
Խոսքը ձեզ օրական 24 ժամ հատկացնելու մասին չէ: Բոլորս էլ մեզ համար ժամանակի կարիք ունենք: Բայց եթե դուք նրան դուր եք գալիս, չպետք է նրանից ուշադրություն եւ ժամանակ աղերսեք: Նա պատրաստ կլինի ինքը հատկացնել:
Նա երբեք չի խոսում զգացմունքների մասին
Հարկավոր է հարաբերություններ կառուցել այն երիտասարդների հետ, որոնք արտահայտում են իրենց զգացմունքները: Մի կարծեք, որ երբ նա ձեզ ասում է «փոքրիկս», ապա լրջորեն է տրամադրված: Պարզապես նա թաքցնում է ձեզ հետ հանդիպելու իրական շարժաթիռը եւ, ամենայն հավանականությամբ, դուք նրա համար ժամանակավոր տարբերակ եք: Եթե նա սիրում է ձեզ, անպայման կասի այդ մասին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր