17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

05 հոկ 2017 16:50

Սերժ Սարգսյանը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերության նոր արտադրամասի բացմանը. 2 մլն դոլարի ներդրում է արվել

 Սերժ Սարգսյանը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերության նոր արտադրամասի բացմանը. 2 մլն դոլարի ներդրում է արվել
NEWS.am-ը գրում է. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, այցելել է նաեւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:
Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին եւ դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին:
Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։
Նախագահը եղել է նաեւ ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:
«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաեւ գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը եւ ֆրանսահայ գործարարներ հայր եւ որդի Ջիջիրյանները։
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն եւ շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաեւ Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաեւ բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր