18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

05 հոկ 2017 18:35

Գյումրին զարգացման նոր հեռանկարներ ունի. Կարեն Կարապետյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների հետ քննարկել է Գյումրիի զարգացման տեսլականը

 Գյումրին զարգացման նոր հեռանկարներ ունի. Կարեն Կարապետյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների հետ քննարկել է Գյումրիի զարգացման տեսլականը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական և քաղաքային պլանավորման ֆակուլտետի դեկան Հաշիմ Սարկիսին և քաղաքային պլանավորման մասնագետ, պրոֆեսոր Բրենթ Ռայանին: Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: MIT-ի մասնագետները նշել են, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ճանաչողական այցով ժամանել են Հայաստան՝ Գյումրիի հնարավորություններին ծանոթանալու և քաղաքի զարգացումը խթանելուն ուղղված նորարարական մոտեցումներ մշակելու նպատակով։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը՝ ընդգծելով, որ Գյումրին ունի Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու համար անհրաժեշտ ներուժ, և նպատակային աշխատելու դեպքում կարելի է ցանկալի արդյունքի հասնել, փոխել քաղաքի տրամադրությունն ու մթնոլորտը: Վարչապետը ողջունել է MIT-ի ներկայացուցիչների այցը Հայաստան և առաջարկել համատեղ աշխատանքի հետագա քայլերը քննարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասնագետների հետ՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է երկարաժամկետ արդյունավետ համագործակցության:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր