15:50 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները         15:32 - Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում      15:30 - Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին    

06 հոկ 2017 10:40

«Իրատես». Кто этот потерпевший. Կարեն Կարապետյանի հեգնական ժեստն ու փռթկոցը

«Իրատես» թերթը գրում է. «Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ չէր հասցրել նախագահականի նկատողությունը «մարսել»` «դարակազմիկ» մտքեր արտահայտելու պատճառով, երբ մի «հարված» էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ստացավ: Ռոստոմյանը դահլիճ մտավ նիստը սկսվելուց հետո` սեփական թիմակիցներով շրջապատված: Կառավարության անդամներին մոտեցող նախարարի քայլերն ակնհայտ շփոթված էին:

Նրան տեսնելով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցադրաբար հայացքը լուսատախտակին ուղղեց: Երբ Ռոստոմյանը մոտեցավ վարչապետին, բարեւեց, Կարապետյանը գլուխը շրջեց, տմբտմբացնելով, բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իր կառավարության «անառակ զավակին»:
Հրաչյա Ռոստոմյանը հազիվ էր հասել վերջին շարքին ու «ծվարել» աթոռին, երբ առաջին շարքում նստած Կարեն Կարապետյանն ու Վաչե Գաբրիելյանը չկարողացան ծիծաղը զսպել ու փռթկացրին, վարչապետն էլ ձեռքի մի շարժում արեց, որ համարյա թե նշանակում էր. «Кто этот потерпевший, откуда он взялся?»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր