17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

06 հոկ 2017 16:30

Ո՞վ կլինի Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի հրամանատարը (տեսանյութ)

 Ո՞վ կլինի Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի հրամանատարը (տեսանյութ)
Ազգային ժողովը երեկ կողմ քվեարկեց «ՀՀ եւ ՌԴ միջև զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Դեմ էին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները: Արդյունքում, համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նկատենք, որ նախագիծն արդեն երկու օր է, ինչ ակտիվ քննարկվում է խորհրդարանում և պատգամավորների գլխավոր մտահոգությունն այն էր, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ով է լինելու միացյալ զորախմբի հրամանատարը:
Ըստ այդ համաձայնագրի՝ խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կա՛մ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կա՛մ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր