15:03 - Տեսանյութ. Շինծու մեղադրանք է.Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ         15:02 - Տեսանյութ. 1․5 տարի է՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքում է, բայց չեն կարողանում ապացուցել Ռոբերտ Քոչարյանի մեղքը      14:44 - Էդ կարո՞ղ ա ուրիշ մոլորակից եք եկել...Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ    

06 հոկ 2017 18:05

9 հետաքրքիր փաստ տղամարդկանց և կանանց մասին

  9 հետաքրքիր փաստ տղամարդկանց և կանանց մասին
Գիտնականները չեն դադարում զարմացնել մեզ տղամարդկանց և կանանց միջև տարբերություների մասին հետազոտությունների նոր և նոր արդյունքներով: Այսպես օրինակ, վերջիններս հետաքրքրիր տարբերություններ են պարզել տղամարդկանց և կանանց ֆիզիոլագիայի և հոգեբանության մեջ:
Փաստ 1. Առողջ տղամարդու սիրտը փոքր-ինչ ավելի դանդաղ է բաբախում, քան կնոջինը: Եթե կնոջ մոտ ստրմկանը մեկ րոպեյում կրճատվում է 72 անգամ, ապա տղամարդունն այդ ընթացքում ընդամենը 65 անգամ է խփում:
Փաստ 2. Տղամարդիկ հակված չեն հաճախ բողոքել առողջությունից, սակայն կինը կարող է այնպիսի ցավ տանել, որից ցանկացած տղամարդ ուշագնաց կլիներ:
Փաստ 3. Տղամարդու ուղեղը միջինում կնոջ ուղեղից 100 գր ծանր է, սակայն դա չի նշանակում, որ դրանից տղամարդիկ ինտելեկտուալ ավելի զարգացած են, քան կանայք:
Փաստ 4. Տղամարդկանց հոգեկանն այնպես է կազմավորված, որ նա հազվադեպ է տանջվում իր հանդեպ անվստահության զգացումից, ինչը չի կարելի ասել կանանց մասին, որոնք դժվարությամբ են ինքնվստահություն ձեռք բերում:
Փաստ 5. Կանանց մոտ նյութափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում, քան տղամարդկանց: Դրա շնորհիվ վտանգավոր իրավիճակներում, երբ պահանջվում են անհապաղ գործողություններ, կինը ցանկացած տղամարդուց ավելի արագ է գործում:
Փաստ 6. Տղամարդու հոգեկանը բնականից ավելի լավ է պաշտպանված` տղամարդը հազվադեպ է որևէ բան սրտին մոտ ընդունում: Կինը հաճախ բոլոր իրադարձությունների վերաբերյալ անձնական կարծիք է ունենում:
Փաստ 7. Բնությունը մեկ այլ նվեր է մատուցել տղամարդկանց` նրանց ուղեղն ավելի քիչ է տրվում հիպնոտիկ ազդեցության, քան կանանցից ցանկացածինը:
Փաստ 8. Կանայք կենսաբանորեն ուժեղ են տղամարդկանցից: Ի սկզբանե համամասնությունը դեպի տղամարդու կողմն է` 100 աղջիկների համար 106 տղա է ծնվում, սակայն տարիքի հետ այդ տարբերությունը ջնջվում է: Հասուն տարիքում իգական սեռի ներկայացուցիչների առավելությունն ավելի և ավելի ակնհայտ է դառնում:
Փաստ 9. Կարծում եք կանայք սիրում են բամբասե՞լ: Սխալվում եք: Պարզվում է՝ տղամարդիկ ավելի հաճախ են բամբասում, քան կանայք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր