20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

06 հոկ 2017 19:55

Յոզեֆ Սիգելը հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը

 Յոզեֆ Սիգելը հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը
Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան մասնակցել է Բուխարեստում անցկացված Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI) գլխավոր ասաբլեայի նիստին։ Ադրբեջանցի օմբուդսմենի գրասենյակի հաղորդամբ՝ գլխավոր ասամբլեայում կանխվել է ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, թե Սուլեյմանովան բողոք է արտահայտել՝ կապված նախկինում Մելիքյանի արած հայտարարությունների հետ, որոնք «անջատողական ռեժիմի աջակցման կոչ են արել»։ Հաղորդվել էր նաև, որ ակնաջալուր լինելով Սուլեյմանովային՝ նիստի մասնակիցները որոշել են զրկել Մելիքյանին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտում անդամակցությունից։
Ավելի ուշ կազմակերպության կայքում ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը խնդրել է շտկել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը Սուլեյմանովայի պահանջով ԼՂ-ի օմբուդսմենին անդամակցությունից զրկելու մասին։ Հայտարարությունում նշվում է, որ EOI-ն հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ միջազգային կազմակերպություն։ Կազմակերպության անդամներ են հանդիսանում գերատեսչական կամ մասնավոր կառույցները, ինչպես նաև մասնակիցները, ովքեր համապատասխանում են դրա կանոնադրության նորմերին։ Իսկ ԼՂ տարածքում օմբուդմենի կառույցը EOI-ում գրանցված է որպես անհատ մասնակից։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր