18:15 - Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ         18:00 - Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց      17:40 - Դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Արմեն Սարգսյան    

06 հոկ 2017 20:15

Ինչպիսին պետք է լինի իդեալական տղամարդը

 
Տղամարդը, որը պատկերված է լուսանկարում, ակնհայտորեն չի համապատասխանում մեր նկարագրությանը: Չնայած՝ ո՞վ գիտի...
Սպասիր տղամարդու, որը գիշերվա կեսին ծածկոցների միջով կփորձի քեզ հասնել՝ պարզապես գրկելու համար:
Սպասիր տղամարդու, որն առավոտյան անաղմուկ կարթնանա եւ դուրս կգա ննջարանից, որպեսզի քեզ թույլ տա եւս մի քանի րոպե քնել:
Սպասիր տղամարդու, որը միշտ ցանկանում է հպվել քեզ. երբ նստած եք բազմոցին, տրանսպորտում, սրճարանում:
Սպասիր տղամարդու, որի հետ հարմար է լռել, որի հետ քեզ վստահ ես զգում, որը պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործին, բայց դու նրա համար, ամեն դեպքում, առաջնահերթություն ես:
Սպասիր տղամարդու, որը կարող է անկեղծորեն ծիծաղեցնել քեզ:
Սպասիր տղամարդու, որը քեզ կծանոթացնի իր ընկերների եւ ծնողների հետ:
Սպասիր տղամարդու, որը երբեք չի դադարի ջանալ, զարմացնել եւ ուրախացնել քեզ:
Սպասիր տղամարդու, որը կփորձի կապ պահել ընկերներիդ եւ ընտանիքիդ հետ՝ իմանալով, թե որքան կարեւոր են նրանք քեզ համար:
Սպասիր տղամարդու, որը միշտ առանց տատանվելու «այո» կասի քեզ: Որը կնստի քո առջեւ եւ կժպտա՝ գիտակցելով, թե որքան գեղեցիկ ես, եւ դու կհավատաս նրան:
Սպասիր տղամարդու, որը միշտ կատարում է տված խոստումը:
Սպասիր տղամարդու, որը համբուրում է ճակատդ: Առավոտյան, երբ աչքերդ դեռ փակ են: Գիշերը, երբ պատրաստվում ես քնել:
Սպասիր տղամարդու, որը միշտ կողքիդ կլինի՝ ինչ էլ լինի: Որը վստահորեն խոսում է ձեր ապագայի մասին:
Սպասիր տղամարդու, որը գուրգուրում է հոգին, քանի որ գիտես, որ անպատասխան մնացած յուրաքանչյուր հաղորդագրությունից, յուրաքանչյուր միայնակ եւ արտասվալից գիշերվանից, յուրաքանչյուր բաժանումից հետո կորցնում ես համբերությունդ եւ հույսդ:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր